Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Արծիվներ». մեր գերխնդիրը հայոց գենի անաղարտության պաշտպանումն է

Մարտ 29,2017 11:47

«Հայոց Արծիվները» պաշտպանում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը

Հայտարարություն

«Հայաստանաշեն հայե՛ր

Հայոց նորագույն պատմության մեջ հայոց անկախ պետության անցած քսանհինգ տարին հայ ժողովրդի աստվածասկիզբ գործունեության ամենափառահեղ էջն է: 600 տարի հետո հայոց սուրբ հողի վրա վեր հառնեցինք որպես Հայաստանի Հանրապետություն՝ մեր ձեռքում ամուր պահելով վերհառնումի հաղթական դրոշը, մեր բազուկներին կրելով Արցախի ազատագրության դրոշմը: Բազում խնդիրներով հանդերձ հայոց անկախ պետությունը մեզ վերադարձրեց մեր արիական ոգին, որի համար պայքարում էին մեր հայրերը, ու շարունակում ենք պայքարել մենք…

Հայրենիքը չի ավարտվում ոչ հաղթանակներով և ոչ էլ պարտություններով: Հայրենիքը սերնդի հավերժական օրորոցն է՝ իր իսկ սերնդի շնորհիվ հարատևող ու հզորացող, որի համար մեր գործունեության հիմքում, որպես ուղենիշ, դրել եմ աշխատանքային փորձիս սերուցքը՝ «Իմ միջոցով ազգիս համար» կարգախոսը:

Այն օրհնաբեր գործունեությունը, որ իրականացնում ենք, ներառյալ 2016 թվականի ապրիլյան պատերազմին «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի՝ բարձր կարգապահությամբ մեկ ամիս Արցախի առաջնագծում գտնվելը, ապացուցում է, որ մենք մեր հայրենիքի երդվյալ զավակներն ենք և շարունակելու ենք իրականացնել նրա անկատար երազանքները:

Ելնելով հայոց ազգային բանակի կողքին ավանդաբար կանգնած լինելու «Հայոց Արծիվներ»-ի երդմնապաշտությունից, Հայաստանը, Արցախն ու սփյուռքը հզոր ու պաշտպանված տեսնելու մեր ձգտումից և հաշվի առնելով այն, որ սույն թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրությունները, հայտարարում եմ՝

Առաջին՝ «Հայոց Արծիվներ»-ի համար սուրբ է հայոց հողը, հայոց անկախ պետությունը: Այն ձեռք ենք բերել պայքարով, արյունով, մեր ոգու ուժով և հաստատակամությամբ տանելու ենք հավերժություն: Մենք ենք հայոց ազգային պետականության ժառանգորդները և պատվով պետք է կրենք նրա երդվյալ քաղաքացու կոչումը՝ դառնալով նրա իրական կերտողն ու պաշտպանը:

Երկրորդ՝ հայոց բանակը Հայաստանի, Արցախի անվտանգության անգնահատելի երաշխավորն է ու հուսալի պաշտպանը: Հայոց բանակն ազգի սիրտն է, իսկ մենք՝ նրա արյունատար երակները: 14 տարվա մեր բազմաբեղուն գործունեության ընթացքում «Հայոց Արծիվներ»-ի հայրենանվեր աշխատանքի գրեթե ամբողջ մասը նվիրված է հայոց բանակին: Մեր ամուր կարգապահությամբ, անձնուրաց նվիրվածությամբ, փորձով ու իմաստնությամբ պարտավոր ենք համալրել ազգային բանակի շարքերն ու պաշտպանական դիրքերը՝ նրա մեծագույն հաղթանակներին ու անսասան որոշումներին մշտապես աջակից լինելու հրամայականով: Մենք չենք ընդունում նահանջի պահանջներ, մեր հաղթանակները կարծրացած են հայոց ազգի հերոս զավակների արյան շաղախով:

Երրորդ՝ հայոց ավանդույթները մեր ազգային օրենքներն են և բարոյական արժեքների մեր այբուբենը: «Հայոց Արծիվներս» տեր ենք մեր ազգային ժառանգությանը՝ մեր ավանդույթներին, հայոց լեզվին ու մշակույթին, հայ ընտանիքի ամրությանն ու բազմազավակությանը: Մեր հաղթանակները կայուն են, իսկ ձեռքբերումները՝ անկասելի: Մենք պահանջատե՛ր ենք և վերջ:

Չորրորդ՝ մեր գերխնդիրը հայոց գենի անաղարտության պաշտպանումն է: Հայոց գենի արմատում են երկրի քաջարի ռազմիկը, մշակույթի, կրթության ու գիտության հանճարը, հայրենատերը… Հեռու պահենք մեր սուրբ գենը հայրենիք ներխուժող արատավոր բարքերից՝ մեր տունն ավերող կոռուպցիայից, աղանդավորից, թմրամոլից…

Հայազորացում. սա՛ է յուրաքանչյուր ազգապահ հայի առաջնահերթ խնդիրը:

Հինգերորդ՝ Հայաստանն աշխարհի հայության ուժն է, հայոց ազգի ներկա ու գալիք օրերի առհավատչյան: Մենք ազգովի ենք պատասխանատու մեր ձեռքբերումների և բացթողումների համար: Հայոց պետականությունն անընդհատ հզորացնելու ու նրա սահմաններն անխոցելի պահելու երդումով՝ ապրիլյան պատերազմի օրերին Արցախի առաջնագծում մեր անսասան հավատարմությունն ու մարտական պատրաստվածությունն ապացուցած «Հայոց Արծիվներ» ջոկատը և տասնյակ հազարավոր արծիվներ վստահեցնում ենք, որ հայրենապաշտ հայ ժողովուրդը միշտ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի՝ հայոց նախագահի կողքին է և շարունակելու է մնալ իր հաղթանակների տերն ու պատասխանատուն:

Վեցերորդ՝ մենք՝ «Հայոց Արծիվներս», Հայաստանի պահանջատիրության զինվորն ենք, նրա ներկա և ապագա անվտանգության երաշխավորը, Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետականություն եռամիասնության գաղափարակիրը: Մեր խնդիրը Հայաստան աշխարհի ներքին և արտաքին հզորության ամրագրումն է՝ հիմքում ունենալով հային բնորոշ օրինապաշտությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվությունը, քրիստոսապաշտ հավատքն ու միասնականությունը: Ազգային միասնականության մեր հզոր ուժո՛վ ենք կերտելու մեծ և հզոր քրիստոնյա Հայաստանը: «Հայոց Արծիվներ»-իս սլացքի վերջին կանգա՛ռն է լինելու մեծ և հզոր քրիստոնյա Հայաստանը:

Յոթերորդ՝ անարատ և բարոյական արժեքներով ապրող «Հայոց Արծիվներ»-ը՝ Հայաստանի 301 համայնքներում գործող Կազմակերպության 301 մասնաճյուղերի 45.117 հայրենապաշտ ու անդավաճան անդամներով, սույն թվականի ապրիլի 2-ին՝ Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրություններին, վստահության քվեն տալու է նորանկախ Հայաստանի ամենավառ և փորձառու պետական ու քաղաքական իմաստուն գործիչ, հայոց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը և Հայաստանի Հանրապետության 13 ընտրական տարածքներում Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի ու խորհրդի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներին:

Հայրենավա՛ռ բարեկամներ, հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում և ուղեղներում:

Կեցցե՛ք դուք, կեցցե՛ անպարտելի Հայաստանն ու Արցախը:

Աստված պահպանի Ձեզ և Ձեր օջախներին:

Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին»:

 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

 կազմակերպության հիմնադիր նախագահ,

«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի

 հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031