Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար, ամերիկացի գեներալ Քյորթիս Սկապարոտին հայտարարել է, որ իրեն հարկավոր է ավելի շատ զորք և ժամանակակից զինամթերք՝ «ավելի ռազմատենչ դարձած Ռուսաստանին» դիմակայելու համար, որը Ուկրաինան օգտագործում է որպես փորձադաշտ իր նորագույն զենքերի համար:
Գեներալը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կոմիտեին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները լավագույնն են աշխարհում և այժմ ի վիճակի են զսպել Ռուսաստանին: «Մեզ անհրաժեշտ է ավելի հզոր ուժ, կածում եմ, ցամաքային… օրինակ՝ զրահատանկային դիվիզիա»,-հավելել է նա:
«Այսօր մենք շուրջ 60 հազար զինծառայողներ ունենք Եվրոպայում տեղակայված, և այդ ուժն է, որը թույլ է տալիս մեզ զսպել»,-հստակեցրել է գեներալը:
Սկապարոտիի խոսքով՝ Ռուսաստանը ոչ միայն վերականգնում և արդիականացնում է իր միջուկային զինանոցը, այլ նաև օգտագործում է միջուկային զենքը պետություններին ահաբեկելու ռազմավարության շրջանակներում: