«Մեր դաշինքից ում ուզում եք՝ ձայն տվեք: Մենք մնացածի նման ոչ թե դանակներով ու արմունկներով ենք ձայն հավաքում, այլ իրար ուս ուսի՝ պաշտպանելով: Մնացածը փող են տալիս, խոստում տալիս, մարդկանց վախեցնում»,-Եղեգնաձորում մարտի 28-ին ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Այստեղ եւս նա անդրադարձավ Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակն իրագործելու անհրաժեշտությանը: Արամ Մանուկյանը նշեց, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղության՝ հաշտության պայմանագիր կնքել, այլապես կիսապատերազմական վիճակը քայքայում է ՀՀ-ն:
«23 տարում 2200 զինվոր ենք կորցրել, միայն այս տարի՝ 12-ին: Այդ թիվը կանգնելու միտում չունի, մարդիկ իրենց երեխաներին հանում են երկրից: Ամեն տարի չորս հազար ապագա զինվոր դուրս է գալիս ՀՀ-ից»,-ասաց Արամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ