Թիվ 44 ավտոբուսում փակցված այս նախազգուշացնող թերթիկը ուղեւորների ծիծաղն է առաջացնում. մարդիկ նույնիսկ քաղաքական կատակ էին անում՝ «Ամեն դեպքում ելք կա»:
Հայտնի չէ, թե ով է այս իրազեկման հեղինակը, բայց հաշվի առնելով, թե քաղաքային տրանսպորտում մարմնական ինչպիսի «բուռն» հպումներ են լինում, եւ եթե հպման համար պատասխանատվություն լիներ, յուրաքանչյուր մեկը, որը տրանսպորտից օգտվում է, եթե ոչ՝ քրեական, ապա հաստատ վարչական պատասխանատվության կենթարկվեր:
Չի բացառվում՝ մի օր էլ պատասխան թերթիկ հայտնվի տրանսպորտում, որով կիրազեկեն՝ երթուղայինում հպվել անվտանգ եւ անհետեւանք:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
28,03.2017