Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց է եղունգների վրա սպիտակ բծեր առաջանում

Մարտ 29,2017 12:30

Արեւելյան բժշկության մեջ հիվանդի ներքին օրգանների խնդիրները հիմնականում պարզում են արտաքին տեսքից` սկսած մաշկային խնդիրներից, կնճիռների քանակից,  եղունգների ձեւից եւ գույնից:

Եղունգների ընդհանուր ձեւերի, ուրվագծերի փոփոխությունները շատ բան կարող են թելադրել մասնագետներին՝ մարդու առողջական վիճակի մասին:

Առողջ մարդու եղունգները հարթ վարդագույն են:

Լյարդի ախտաբանական երեւույթներով հիվանդ մարդու եղունգները դեղնավուն են:
Գերկարմրածության դեպքում, երբ արյան կարմիր գնդիկները նորմայից բարձր են, ունենում են պայծառ կարմրավուն գույն:
Սրտի արատով ծնվածների եղունգների գույնը կապտա-մանուշակագույն է:
Կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարման դեպքում եղունգների վրա պատկերվում են սպիտակ բծեր:

Ուղեղի մի քանի տեսակի գործունեության խանգարումների հատկանիշը նշանակում է այն, որ եղունգների վրա առաջ են գալիս դեղնավուն բծեր:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28,03.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031