«Թալանին պետք է վերջ տալ, շատ հանցագործություններ պետք է բացահայտել, մեղավորներին պատժել: Երեւանի կենտրոնում մարդ սպանեցին՝ մինչեւ հիմա որեւէ մեկը պատասխան չի տվել…Մարտի 1-ը նկատի ունեմ»,-Եղեգնաձորում այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Նա անդրադարձավ Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը կյանքի կոչելուն, որի մասին քարոզում է դաշինքը. «Պետք է ձգտենք խաղաղության: Դա չի նշանակում, որ պետք է հանդուրժենք Ադրբեջանի սադրանքները եւ ոտնձգությունները: Անհրաժեշտության դեպքում պետք է ի վիճակի լինենք Ադրբեջանին խաղաղություն պարտադրել»:
Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ ներկայիս իշխանությունները չեն կարող լուծել երկրի խնդիրները, եւ ճիշտ չէ երկրի թշվառ վիճակը պայմանավորել արտաքին գործոններով, Արցախյան հակամարտությամբ. «Այս իրավիճակի հիմնական պատճառը իշխանության բռնազավթումն է: Մի քանի մարդ սեփականաշնորհել է երկիրը»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ