Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Կարապետյանը գիտի ՋՕԸ-երի բազում հանելուկները

Մարտ 28,2017 22:52

Նոյեմբերյանի ջուր օգտագործողների ընկերության աշխատողները ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Մարտի 18-ին Նոյեմբերյան մշակույթի կենտրոնում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ Նոյեմբերյանի ՋՕԸ-ի ջուր բաշխող Սաշիկ Զալինյանը հարց տալով՝ հայտնեց, որ ինքը 7 տարի աշխատում է այդ հիմնարկությունում, նախորդ տարիներից աշխատավարձի մեծ պարտքեր կան:

Վարչապետն ի պատասխան ասաց. «Ջուր օգտագործողների ընկերությունը մի շատ հետաքրքիր բիզնես է,որտեղ լիքը հանելուկներ կան»:

Նրա խոսքերով՝ ՋՕԸ-ները մի քանի տարի առաջ ջրամատակարարումը կատարել են որոշակի հողատարածքների հաշվով, ամեն տարի ջրամատակարարումը ավելացել է, սակայն ոռոգվող հողատարածքների չափը տարիների ընթացքում նվազել է: Կ. Կարապետյանն ասաց, որ ինքը այդ հարցում ջուր բաշխողին չի մեղադրում:

Նա հայտնեց, որ այդ ոլորտում բարեփոխում է արվում. հանրապետության 37 ՋՕԸ-ը միավորվելով՝ դառնում են 15, գույքագրում է արվելու, ճշտվելու են ոռոգվող հողատարածքների չափերը:

Վարչապետը հայտարարեց, որ ՋՕԸ-ի աշխատողները աշխատավարձ չեն ստանում իրենց գործընկերների վատ աշխատանքի պատճառով, մատակարարված ջրի դիմաց գումարներ մուտք չեն գործել հիմնարկ, որպեսզի աշխատողներն աշխատավարձ ստանան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031