Սիսիանում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հավաքի ժամանակ դաշինքի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ դաշինքի «խաղաղության ծրագրի» ընդդիմախոսների քննադատություններին: «Դարձել ենք խաղաղության գաղափարախոսը եւ ասում ենք, որ մեկ օր առաջ պետք է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
«Շատ լավ գիտենք՝ ի՞նչ է նշանակում պատերազմ: Մեզ մեղադրում են, որ հող տվող ենք…մենք հող տվող չենք, չենք էլ եղել: Մենք հող գրավող ենք: Նկատի ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր թիմին: Մենք կարիք չունենք մեզ մեղադրողների հետ երկխոսության մեջ մտնել»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն նախընտրական քարոզչության ընթացքում հանդես է գալիս «խաղաղության ծրագրով», որը հիմնված է Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակի վրա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ