Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր անունները բացահայտվում են «Նոր անուններում»

Մարտ 28,2017 22:44

Մարտի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ելույթ ունեցան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժիշտ-կատարողները:

«Նոր անունները» պատանի երաժիշտ կատարողների ամենամյա փառատոն է, որն իրականացնում է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հկ-ի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

«Թե ովքեր են «Նոր անունները» կարծում եմ արդեն գիտեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Հայ պատանիների տաղանդը հնչել է աշխարհի ամենահեղինակավոր -բեմահարթակներից: Եվ արդեն 7-րդ տարին է՝ պատրաստվում ենք կազմակերպել միջազգային փառատոն, որը մի հարկի տակ կհավաքի հայ և այլազգի երաժիշտ-կատարողներին»,- նշում է երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:

Այս տարի բազմաթիվ պատանիներ էին դիմել փառատոնին մասնակցելու համար, և նրանց մեծ մասին հնարավորություն ունեցանք լսել: «Փորձել ենք բացահայտել և ինքնադրսևորվելու հարթակ տրամադրել ամենաշնորհալիներին ու ամենատաղանդավորներին:

Պետք է շնորհակալություն հայտնեմ այս պատանիների ուսուցիչներին՝ հիշելով Կոմիտաս վարդապետի խոսքերը: Նա, կարևորելով երաժշտության դերը մանուկի դաստիարակության հարցում, ասում էր, որ մանկավարժը պիտի կարողանա իջնել իր աշակերտի տարիքին, մտածողությանը և նրան բարձրացնի վեր»:

Ծրագրում ընդգրկված էին հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ և գործիքային ստեղծագործություններ:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031