Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր ուսուցիչը դարձել է ՀՀԿ-ի ստրուկը». «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ Սիսիանում (Տեսանյութ)

Մարտ 28,2017 21:15

Սիսիանում այսօր բնակիչների հետ հանդիպման  ժամանակ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձավ հարյուրից ավելի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններին, որոնք փաստում են ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու մասին:

«Մեր ուսուցիչը դարձել է ՀՀԿ-ի ստրուկը: Ախր վիճակն է այդպիսին: Եթե այդ խեղճ ուսուցիչը չգնա այդ քայլին, կզրկվի այդ 70 հազար դրամից: Մեղադրե՞նք նրանց…մեղքս գալիս է: Նրանք իշխանության պատճառով են հասել այդ վիճակին»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ երեկ Գյումրիում  ՀՀԿ-ականները մարդկանց ստիպելով բերել են Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը՝ տպավորություն ստեղծելու, թե ժողովուրդն ուրախ-զվարթ հավաքվել է ՀՀԿ-ի կողքին: «Մեր երկրի ղեկավարները լավագույն դերասաններն են, սերիալները գլուխները քարով են տվել»,-նկատեց Արամ Մանուկյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031