Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես գտնում եմ՝ իշխանությունը պետք փոխվի». Սեյրան Օհանյանի կինը՝ երթի մասնակից. (Տեսանյութ)

Մարտ 28,2017 21:01

Ազատության հրապարակում այսօր ՕՐՕ դաշինքի հանրահավաքն ավարտվեց երթով: Երթի մասնակիցները «ամոթ» էին գոռում իշխանությունների հասցեին՝ քաղբանտարկյալներ ունենալու համար: Նրանք պահանջում էին նաեւ ազատություն ու վանկարկում՝ հաղթանակ:

Երթի առաջին գծում էր նաեւ ՊՆ նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Նա «Ազատություն ռադիոկայանի» հարցին, թե ինչու որոշեց մասնակցել երթին պատասխանեց. «Ես միշտ Սեյրան Օհանյանի զինակից,գաղափարակից ու կյանքի ընկերն եմ, որտեղ կլինի նա, այնտեղ կլինեմ ես»:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին Սեյրան Օհանյանի նկատմամբ հնարավոր ճնշումներին, նույնիսկ ձերբակալությանը՝ տիկին Խաչատրյանն ասաց՝արհամարհում է այդպիսի արտահայտությունները, իսկ իր անունը մամուլում շրջանառելն էլ համարեց իշխանության կողմից արշավ իր դեմ. «Ես գտնում եմ՝ իշխանությունը պետք փոխվի, որովհետեւ ղեկին գտնվում են մարդիկ, որոնք կազմակերպում են տեռոր ընտանիքների ու հատկապես կանանց հանդեպ, եթե անհրաժեշտություն լինի, ես մամուլով հանդես կգամ, կներկայացնեմ փաստեր՝ ովքեր են եղել դրա կազմակերպիչները»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մեկ տարի առաջ՝ իրեն կպատկերացնե՞ր ընդդիմադիր երթի առաջնորդ, որտեղ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության կոչեր են հնչում, պարոն Օհանյանը պատասխանեց. «Այնտեղ որտեղ ժողովուրդն է, ժողովրդի հետ միասին ենք, ես ինձ պատկերացրել եմ զինվորի, ժողովրդի հետ: Հարաբերական հասկացություն է՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն… ապրիլի երկուսին է ձեւավորվելու իշխանություն եւ ընդդիմություն»:

Պարոն Օհանյանը չբացառեց «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիան, ասաց՝ իրենց պատրաստակամությունը բարձրաձայնել են: Նա պնդեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու իրենց հայտարարությունը՝ պարզաբանելով, որ փոփոխություններ են պետք. «Նույն ՀՀԿ-ի հետ չեմ կարծում, որ խորը փոփոխություններ են լինելու, դրա համար մեր ուժը պետք է ձեւավորենք»:

Հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ հարցին էլ պարոն Օհանյանը պատասխանեց՝ կուզենար, չլինեն ընտրակեղծիքներ ու մեծ խախտումներ, բայց իրենք կլինեն ժողովրդի կողքին, ժողովուրդն ինչ թելադրի, այն էլ կանեն:Խաղաղ ճանապարհով, օրենքի գնով հասնել ամեն ինչի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031