Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային Հ/Ը-նն ու «Ռուսալ Արմենալ»-ին հարկային արտոնություններ կտան

Մարտ 28,2017 21:07

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ին նախատեսվում է հարկային արտոնություն տալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մարտի 30-ի նիստի օրակարգից:

Ըստ որոշման նախագծի, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում այս տարվա ապրիլի 3-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Ընկերությանն այս արտոնությունը տրամադրվում է, ինչպես նախագծում է նշված, ներդրումներ իրականացնելու համար: «Ռուսալ Արմենալը» խոստանում է ավելացնել

արտադրական հզորություններն ու ապրանքային արտադրանքի անվանացանկն ընդլայնել: Ընկերությունը նախատեսում է 423 միլիոն դրամի ներդրումներ  կատարել՝  սարքավորումներ ձեռք բերելու համար:

Նախագծում գրված է՝ «Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել եվրոպական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 4 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ-ին՝ 389, 2018-ին ՝ 389 եւ 2019-ին՝ 389 հազար դրամ»:

Կառավարության մեկ այլ որոշման նախագծով էլ նախատեսվում է կրկին նույնատիպ արտոնություն տալ «Նանման» ընկերության, այսինքն՝ 3 տարով հետաձգել ներմուծվող ապրանքների համար վճարվող ավելացված արժեքի հարկի վճարումը: Սա  այս տարի արդեն  2-րդ արտոնությունն է, որ կառավարությունը տալիս է «Նանմանին»:

Ըստ կառավարության որոշման նախագծի, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 20 մլն դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 13 մլն դրամը։ Այս ընկերությունն էլ խոստանում է ստեղծել 15 աշխատատեղ, որոնց համար խոստանում է այս տարի 80 հազար դրամ աշխատավարձ, որը 2019-ին նախատեսում է հասցնել 120 հազար դրամի:

Ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարի հետաձգելու  արտոնություն կտրվի նաեւ  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»  ՓԲԸ-ին:

Որոշման նախագծի համաձայն, «Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել նկարահանվող հաղորդումների տեսային եւ ձայնային որակները, ապահովել ուղիղ միացումների անխափան աշխատանքը, իրականացնել առկա շարժական հեռուստակայաններից մեկի տեխնիկական վերազինում եւ նմանատիպ այլ բաներ։

Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 268,3 մլն դրամի չափով` ներմուծելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031