Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մնում է մենակ». Արամ Մանուկյանը սիսիանցիներին բացատրեց «խաղաղության ծրագիրը». (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 28,2017 20:50

Սիսիանում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը սիսիանցիներին բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում դաշինքի «խաղաղության ծրագիրը», որը ներկայացվում է նախընտրական քարոզչության ընթացքում:

Հիշեցնենք, որ դաշինքը կողմ է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին՝ «Մադրիդյան սկզբունքներին», որի կետերից մեկը ենթադրում է որոշակի տարածքների վերադարձ՝ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց:

«Համաձայնվում ես, նախաձեռնությունը քոնն է լինում, իսկ Ադրբեջանը մնում է մենակ: Ալիեւն այլեւս իր պոռոտախոսությամբ չի կարող վախեցնել: Հակառակը՝ Ադրբեջանը ստիպված է լինելու գնալ խաղաղության: Միջազգային զորքերը կանգնելու են Ադրբեջանի տարածքում, ստեղծվելու է ապառազմականացված գոտի՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանը ստորագրում է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Արցախը դուրս է գալիս նրա տարածքային ամբողջականությունից: Սահմանները բացվում են… Լաչինով Արցախը «կպնում է» ՀՀ-ին, ստանում միջանկյալ կարգավիճակ: Եթե Ադրբեջանը փորձում է մի փամփուշտ կրակել, ապա կրակում է եռանախագահների՝ միջազգային զորքերի վրա»,-մանրամասնեց Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ միայն այսպես՝ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրել պարտադրելով եւ պատերազմի դադարեցման դեպքում ՀՀ-ն կարող է զարգացման հնարավորություն ստանալ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031