Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շատ վատ քարոզարշավ ունեցանք իշխանությունների պատճառով». Արմեն Մարտիրոսյան

Մարտ 28,2017 20:44

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց ՕՐՕ դաշինքի հանրահավաքը: Դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն ամփոփեց իրենց քարոզարշավը. «Շատ վատ քարոզարշավ ունեցանք, ոչ թե մեր աշխատանքի, այլ իշխանությունների ապօրինությունների պատճառով: Նախ` սև քարոզչություն, հետո բռնարարքներ, դանակահարություն, ատրճանակի, ավտոմատի կրակոց, Ջրառատ. սա էր իշխանությունների գործելաոճը, տարբեր վայրերում մեր քարոզարշավի մասնակիցներին խոչընդոտում էին՝ թույլ չտալով իրականացնել օրենքով թույլատրվող գործունեություն»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքով, իշխանությունները նույնիսկ անցան սպանության. «Քարոզարշավի ընթացքում մահացավ մեր շատ պայծառ քաղաքացիներից մեկը, որը աստվածային՝ սիրիր մերձավորիդ սկզբունքը ուղեցույց արեց, իր մահով դարձավ անպարտելի, հաղթած քաղաքացի, խորհրդանշան» (խմբ. Նկատի ունի «հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին):

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ՕՐՕ դաշինքի ղեկավարները այլընտրանք են ներկայացնում.«Երկիրն այս ճգնաժամից դուրս հանելու այլընտրանք, ինչը հնարավորություն կտա երկրի առջեւ ծառացած սպառնալիքները լուծելու: Որքան էլ իշխանությունները փորձեն  խոչընդոտել մեր գործունեությունը եւ որքան էլ փորձեն ապօրինությունների գնալ, միեւնույնն է՝ Հայաստանում իրավիճակը պետք  փոխվի, տեղի ունենա իշխանափոխություն: ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա:

Իշխանությունների գործունեությունն այս տարիներին աճ գրանցեց միայն մի քանի ոլորտում, արտաքին պարտքը տարվա վերջ կհասնի 1,7 միլիարդից 6, 2 միլիարդի,  ՀՆԱ-ն 10, 11 միլիարդից իջավ 10 միլիարդի»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքով, ՀՀ իշխանությունները փոխանակ մրցեն ժողովրդավարական երկրների հետ, Ադրբեջանի հետ են մրցում՝ ով ավելի շատ քաղբանտարկյալ կունենա. Քաղբանտարկյալների թվին մի քանի օր առաջ ավելացավ եւս մեկը, Սամվել Բաբայանին կալանավորեցին:  ՕՐՕ դաշինքը հստակ ասում է՝ մեր իշխանության պարագայում առաջին քայլը, որ անելու ենք՝ բոլոր քաղբանտարկյալների  անմիջապես ազատումն է, առանց բացառության, «Սասնա ծռերը»՝ ներառյալ: Մենք ունեցել ենք երկու ոստիկանի մահ, նրանց հետ կապված կլինի արդար դատավարություն, բացի դա, այսօր բանտերում գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մանր հանցանքների համար շատ մեծ պատժաչափ են ստացել, հակառակ նրան, որ բյուջեն ու պետական պարտքը գողացողները ազատության մեջ են ու մեդալներ են ստանում, պաշտոնի բարձրացում: Մեր քայլերից է նաեւ կարճ ժամանակահատվածում իրավական ընթացակարգերը պահպանելով՝ համապարփակ համաներումը, ՀՀ-ում պետք է առողջ մթնոլորտ ու միասնականություն լինի»:

Նա նաեւ նշեց, որ իրենք ՀՀ քաղաքացիներին բերելու են ազատություն, ոչ միայն ազատ տնտեսական գործունեություն ծավալելու համար, այլեւ ազատ մրցակցություն՝ այդ թվում նաեւ քաղաքական դաշտում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031