Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյան. «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն չունի»

Մարտ 28,2017 20:10

«Վստահ եմ, որ ինչպես Ծառուկյան դաշինքի, այնպես էլ ընտրապայքարին մասնակցող մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները,  հանձնաժողովի անդամները, վստահված անձինք  տեր են կանգնելու իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեին և թույլ չեն տալու որևէ  ընտրական մանևրում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` հակադարձելով մամուլի այն հրապարակումներին, որ իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև ձայների փոխանցման վերաբերյալ.

«Բացարձակ սուտ է և անգամ նվազագույն առնչություն չունի իրականության հետ:  Հրապարակման մեջ իրականությանը համապատասխանող միակ նախադասությունն այն է, որ իսկապես  օրեցօր Ծառուկյան դաշինքի վարկանիշը շարունակական աճ է արձանագրում: Իսկ մնացյալ տեղեկատվությունը կատարյալ հերյուրանք է: Եվս մեկ անգամ նմանատիպ ստահոդ ինֆորմացիոն հոսքերի հեղինակներին կոչ ենք անում զսպել չեղած երևույթները իրականի տեղ սղացնելու անհագուրդ ցանկությունը և առաջնորդվել մասնագիտական ու մարդկային սկզբունքներով, եթե այդպիսիք իհարկե դեռ կան: Պարոն Ծառուկյանի կողմից մշտապես բարձրաձայնված՝ լրատվամիջոցների կողմից մարդկանց շարունակաբար թյուրիմացության մեջ գցելու ծանոթ գործելաոճը ի վերջո պետք է դադարեցվի, քանի որ այս ամենն արվում է մեր երկրում ապրող բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև նմանատիպ հրապարակումների հեղինակների համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031