«Իշխանությունը վաղուց ապացուցել է, որ ի վիճակի չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Ապրիլի երկուսին երկրում իրավիճակ փոխելու հնարավորություն ունենք: Այս ընտրությունները կարեւոր են»,-Սիսիանում այսօր քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Երկիրը լրջագույն մարտահրավերի առաջ է: Ցանկացած պահի կարող են պատերազմական գործողություններ սկսվել: Խորհրդարանում մեզ պետք են գրագետ, ազնիվ եւ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ: Դուք սխալված չեք լինի, եթե ընտրեք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին»,-հավելեց նա:
Ստեփան Դեմիրճյանը սիսիանցիներին կոչ արեց այդ կերպ ապրիլի երկուսին ընտրություն կատարելով՝ երկրում իրավիճակ փոխել:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ