Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը վարչապետի վարչական ռեսուրսը քարոզարշավում օգտագործելու մասին

Մարտ 28,2017 19:55

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հայտնելով, որ մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային ժամերին նախընտրական հանդիպում է ունեցել Դիլիջան քաղաքում` օգտագործելով պետական ռեսուրսները, այսինքն` վարչապետին ուղեկցել են պետության կողմից տրամադրված ծառայողական մեքենաները, ինչը դիմումատուի համոզմամբ` Ընտրական օրենսգրքի խախտում է: Այսօր ԿԸՀ-ում այս հարցը քննարկման էր դրվել:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ վարչապետի գործողությունները իրավաչափ են, քանի որ վարչապետին իր կարգավիճակից ու անվտանգությունից ելնելով տրամադրվում է պետական պահպանություն, ինչը նրան տրամադրվում է օրենքով սահմանված կարգով եւ օրենքով էլ սահմանվում է երբ, որտեղ, ինչ պայմաններում պաշտպանվող անձը կարող է օգտվել այդ ծառայությունից:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը ԿԸՀ-ին ներկայացրած մեկ այլ դիմումով էլ պահանջում էր վարչական վարույթ հարուցել, որով պատասխանատվության կենթարկվեն այն անձիք, որոնք փչացնում ու պատռում են կուսակցությունների, դաշինքների քարոզչապաստառները: Գրասենյակը օրով ժամով ու ամսաթվով ընտրական հանձնաժողովին էր ներկայացրել փաստեր, թե երբ որ կուսակցության պաստառներն են պատռվել ու ոչնչացվել, այդ թվում եւ ՀՀԿ-ի: Բոլոր այդ քարոզչապաստառները եղել են  անվճար քարոզչական պաստառների համար նախատեսված վահանակների վրա:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ պաստառները դիտավորյալ պոկելը, փչացնելը պատժվում է օրենքով նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով: ԿԸՀ նախագահը նաեւ ասաց, որ նյութերը կուղարկվեն ոստիկանություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031