Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը պարզել է, որ ՀՀԿ-ն մարտի 5-ից հետո ուսանողներին անվճար չի տեղափոխել

Մարտ 28,2017 20:15

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվեց նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումը: Կազմակերպությունը փաստեր էր տրամադրել, որ ՀՀԿ-ն ուսանողների համար անվճար փոխադրումներ է կազմակերպում, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է, քանի որ իրականացվում է քարոզարշավի շրջանակներում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն առարկեց` նշելով, որ տրամադրված լուսանկարներում չի երեւում ժամանակը, թե իրադարձությունը երբ է տեղի ունեցել: Կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ պատրաստակամ են թվային տարբերակով ներկայացնել, որտեղ Մուկուչյանի նշած ժամանակագրությունը պարզ երեւում է:
«Իսկ ի՞նչն է խանգարել, որ չեք ներկայացրել, քանի որ մենք ունենք ժամանակի խնդիր»,-արձագանքեց պարոն Մուկուչյանը:

Ապա ԿԸՀ նախագահն ասաց, որ ուսումնասիրել են եւ պարզել, որ ՀՀԿ-ն ուսանողներին անվճար տեղափոխել է մինչեւ մարտի 5-ը, այսինքն` քարոզարշավի մեկնարկը: Ասաց նաեւ, որ կուսակցությունից իրենց հայտնել են, որ եղել են առանձին դեպքեր, երբ թեկնածուն է իր նախաձեռնությամբ նման բան կազմակերպել, ինչն անմիջապես կանխվել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031