Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստ Հարությունյանը Տիգրան Մուկուչյանին` 150 կմ կտրել` եկել եմ, բա որ ավարյա տամ մեռնեմ, ո՞վ է պատասխան տալու

Մարտ 28,2017 19:25

Կոմունիստ Ռադիկ Հարությունյանը, որն այսօր մասնակցում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց` 150 կիլոմետր կտրել անցել եմ, մեծ ծախս եմ արել, բա որ աստված չանի ավարյա տայի մեռնեի ո՞վ է պատասխան տալու:

«Աստված չանի»,-ի պատասխան ասաց պարոն Մուկուչյանը: Ռադիկ Հարությունյանը եկել էր ԿԸՀ պարզաբանելու, թե ինչո՞ւ է կոմունիստների շտաբը տեղակայվել Մարտունու քաղաքապետարանի շենքում, ինչն, Ընտրական օրենսգրքով համարվում է խախտում: Այսինքն` ԸՕ-ն արգելում է ՏԻՄ շենքերում շտաբեր տեղակայել: Այս մասին ԿԸՀ-ին դիմում էր ներկայացրել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը:

Ռադիկ Հարությունյանն ասաց, որ եթե պարզվի, որ Մարտունու քաղաքապետարանում կոմունիստները նախընտրական շտաբ չունեն, ապա բողոքող կողմը պարտավոր է ներողություն խնդրել իրեն այդքան ճանապարհ բերելու համար:

Պարոն Հարությունյանը պարզաբանեց, որ այն ոչ թե շտաբ է, այլ` 16 քմ գրասենյակ, որը Մարտունու ավագանու որոշմամբ անվարձահատույց տրամադրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, քանի որ անգամ տարածքի վարձը չեն կարողացել վճարել: 80-ականներից այդ գրասենյակը գտնվել է Մարտունու շրջանային կոմիտեի շենքում: Ըստ Ռադիկ Հարությունյանի, այդ գրասենյակի ճակատին ոչ մի նախընտրական պաստառ չկա, որը կդիտվի քարոզչապաստառ, եւ միայն կուսակցության անվանումն է:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իրենք էլ ուսումնասիրել են եւ պարզել, որ ԸՕ-ի խախտում իսկապես չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031