Լրահոս
Օրվա լրահոսը

Անձի մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տվյալներ հրապարակելը, ինչպես որակված է ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության գործելակերպը չէ

Մարտ 28,2017 18:55

Տարբեր ԶԼՄ-ներում հրապարակվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունը «Դանիել Իոաննիսյանին մեղադրում են անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտման համար» վերտառությամբ:

Մասնավորապես նշվում է, թե «Իրավունք» թերթի կայքէջում հրապարակված՝ Դանիել Իոաննիսյանի ընտանիքին և անձնական կյանքին  վերաբերվող տվյալներին տիրապետել է բացառապես ՀՀ ոստիկանությունը, և դրանք, Դ. Իոաննիսյանից բացի, չէին կարող տրամադրվել որևէ այլ երրորդ անձի:

Նշված հրապարակման առթիվ պարզաբանում ենք, որ Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն:

Հիշյալ անձանցից այլ դիմումներ կամ ահազանգեր ստանալու փաստը հնարավոր չէ ճշտել, քանի որ 2008-2011 թթ. ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժին մուտքագրված դիմումների և բողոքների հաշվառման մատյանները, դրանց պահպանման ժամկետներն անցնելու կապակցությամբ, ոչնչացվել են ՀՀ ոստիկանության պետի գերատեսչական հրամանով սահմանված կարգով:

Միաժամանակ  տեղեկացնում ենք, որ անձի մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տվյալներ հրապարակելը, ինչպես որակված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, ՀՀ ոստիկանության գործելակերպը չէ, ուստի կոչ ենք անում ենթադրությունների հիման վրա ոստիկանությանը չվերագրել անհեռանկար, պարզունակ և օրինականության տեսանկյունից կասկածելի գործողություններ:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031