Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը կարեւորել է Արցախի Հանրապետությունում եւս Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը

Մարտ 28,2017 18:37

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիստը, որին ներկա են եղել ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը եւ Հայաստանի ֆրանսախոս հանրության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում երիտասարդ խորհրդարանականները նախ ամփոփել են 2016 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ երիտասարդությանն առնչվող ծրագրերը, որից հետո Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի 5 հանձնաժողովների նախագահները ներկայացրել են իրենց ղեկավարած հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն:

Երիտասարդները քննարկել են կրթության միջոցով ծայրահեղականության դեմ պայքարին, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր:

Որպես Ֆրանկոֆոնիայի արժեհամակարգի կրողներ՝ երիտասարդ խորհրդարանականները որոշել են ուղերձով դիմել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին:

Մեզ հետ զրույցում ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի գործունեությունը եւ կարեւորել է Արցախի Հանրապետությունում եւս Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու գաղափարը: Այս համատեքստում տիկին Եսայանն անդրադարձել է առաջիկայում Արցախ այցելելու եւ ֆրանսախոս երիտասարդների համատեղ նիստեր անցկացնելու անհրաժեշտությանը: Քանի որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը տեղի է ունենալու 2018 թվականին Երեւանում, տիկին Եսայանը կարեւորել է ֆրանսախոս երիտասարդության գործունեության ակտիվացումը Հայաստանում: Այս համատեքստում նա ընդգծել է, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ՖՄԿ գագաթաժողովի կազմակերպչական աշխատանքներին եւ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ-ում Ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար, ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ Ազգային ժողովը նույնպես ակտիվ լինի:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031