ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի:
Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունը ուղևորափոխադրումներով չի զբաղվում:
Կոչ ենք անում դաշինքի ներկայացուցիչներին՝ անհեթեթ հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել գործողություններ, որոնք իրականացնելու գործառույթ, նպատակ և անհրաժեշտություն համակարգը չունի:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն