«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով Շիրակի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքով քարոզարշավն անցնում է «ազգանպաստ ձևով»:
Ընտրությունների արդյունքների մասին նա չցանկացավ խոսել: Ասաց`«կապրենք, կտեսնենք» ու հայտարարեց, որ ինքը կտրականապես դեմ է կեղծիքներին:
Լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը դարձյալ Աստվածաշնչյան մեջբերումներ արեց. «Ձայն բազմաց, ձայն Աստծո, երանի խաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի պաշտեն»:
Հարցին` ո՞վ շատ ձայն կհավաքի` ի՞նքը, թե՞ Վարդևան Գրիգորյանը, պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք: Հո ես Նոստրադամո՞ւսը չեմ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ