Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը պայուսակը տնտղելու ժամանակ ունի, բայց երբ հարցը հասնում է սեփական առողջությանը` ժամանակ չունի». Նվարդ Քոչարյան

Մարտ 28,2017 16:38

Մարտի 30-ին կկայանա «Դու մենակ չես» բարեգործական համերգը. ամբողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ վայրերում ապրող` կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց: «Ելակետ» մամուլի ակումբի հյուրերն էին համերգի կազմակերպիչ, «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության տնօրեն Նվարդ Քոչարյանը և հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որը կվարի միջոցառումը:

«Եվրոպա Դոննա Արմենիայի» նպատակն է ոչ միայն օգնել կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց, այլև իրազեկել հանրությանը այս խնդրի ու նրա բուժման մասին: «Եվրոպա Դոննա Արմենիան» վերջին երկու տարում կատարել է անվճար բուժզննումներ մարզերում: Կազմակերպել է բացօթյա միջոցառումներ, համերգ, հեծանվաերթ, ֆորում: Այս աշխատանքները ֆիլմի տեսքով կցուցադրվեն կայանալիք համերգին:

Կազմակերպության տնօրեն Նվարդ Քոչարյանը նշեց, որ անցյալ տարի նույնպես տեղի է ունեցել համերգ` նույն վայրում և նույն խորագրով: «Անցյալ տարվա ողջ հասույթը, որը կազմել է 1 մլն 280 հազար, տրամադրվել է 14 անապահով կանանց, ովքեր ունեցել են կրծքագեղծի քաղցկեղ: Հիմնականում դեղորայքային միջոցներ են ձեռք բերվել, եղել է նաև վիրահատության համար համավճար փոխանցում»,-նշեց նա: Այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրում կանանց, ովքեր ունեն խնդիրներ բանախոսը պատասխանեց, որ հենց հիվանդություն ունեցողներն են իրենց դիմում:

Լուսինե Բադալյանը պատմում է, որ Նվարդ Քոչարյանի հետ խոսելուց հետո, ինքն էլ առաջին անգամ գնացել է ստուգվելու, գիտակցելով դրա կարևորությունը: «Այս կազմակերպությունը փորձում է անվճար տալ հնարավորություն ստուգվելու և գիտակցելու դրա կարևորությունը: Իսկ համերգային ծրագիրը հնարավորություն է հաճելին օգտակարի հետ համատեղելու է: Հանդիսատեսը հաճույք կստանա վայելելու իր սիրած արտիստների կատարումները և տեղեկություններ ստանալու այս հիվանդության մասին»,- ասաց հաղորդավարուհին:

Նվարդ Քոչարյանը, որը հաղթահարել է այս հիվանդությանը, հետաքրքիր համեմատություն արեց, թե ինչպես կինը կարող է ժամերով պայուսակը զննել այն գնելու համար, սակայն ժամանակ չգտնել բուժզննման անցնելու: «Պայուսակը տնտղելու, ընտրելու համար կինը շատ ժամանակ ունի, բայց երբ հարցը հասնում է սեփական առողջությանը` ժամանակ չունի»,- նշեց նա:

Հավելենք, որ բարեգործական համերգին ելույթ կունենան Արամ Նարեկ Բավեյանը, Անահիտ Շահբազյանը, Արսեն Սաֆարյանը, Նարե Գևորգյանը, Սոնա Ռուբենյանը : Ներկա կլինեն նաև «Արսենալ» ու «Փոքրիկ Նանեներ» պարային համույթները:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031