Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մեր եվրոպացի գործընկերները 15 մլրդ դոլար ներդրում կանեն». (Տեսանյութ)

Մարտ 28,2017 16:31

«Տեսնելով այս անվերապահ վստահությունը և տեսնելով, որ հաղթելու ենք, իմ գործընկերները զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ պատրաստ են «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերի լուծման համար ներդրումներ կատարել: Ես դեռ չեմ դիմել իրենց, բայց իրենք պատրաստակամ են 15 մլրդ դոլար ներդրում կատարելու երկրում: Ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է այն ճիշտ պահվածքից ու հարգանքից, որ ես ունեմ ու նաև այն վստահությունից, որ տեսել են ժողովրդի կողմից մեր հանդեպ»,- այսօր նման հայտարարություն արեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, Մարզահամերգային համալիրում դաշինքն այսօր ամփոփում է նախընտրական քարոզարշավը:

Գագիկ Ծառուկյանի խոսքով` ինքը շատ ընկերներ ու գործընկերներ ունի աշխարհով մեկ և եթե դիմի, ապա ներդրումներ ավելին կլինեն. «Ես ճիշտ եմ ապրել, որ իմ երկրի ու իմ պատիվը աշխարհով մեկ բարձր եմ պահել: Դա պարոն Ծառուկյանի հզորության շնորհիվ ա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հիշեցնենք, որ քարոզարշավի օրերին «Ծառուկյան» դաշինքին սատարելու էին եկել Եվրոպայի Պահպանողականների դաշինքի ղեկավար կազմը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ։

Ամփոփելով քարոզարշավը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ տեսնում է ժողովրդի անվերապահ վստահությունը, որը սպասում է ճանապարհի ու իրենք պետք է ցույց տան այդ ճանապարհը. «Մարդիկ անդունդի եզրին են կանգնած ու կապ չունի` սահմանամերձում են ապրում, թե Հայաստանի այլ քաղաքներում: Ամենուր խնդիրներ են, դարդ ու ցավ, ու հավատ, որ մենք իրավիճակ կփոխենք»:

Անդրադառնալով բուն քաղաքական գործընթացներին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք թշնամի չունեն, ունեն միայն քաղաքական այս փուլով պայմանավորված մրցակիցներ և պայքարն էլ ոչ թե երկուսի, այլ ինը քաղաքական ուժերի միջև է. «Մենք թշնամի չունենք, բայց նախանձողներ շատ ունենք: Մեր ուզածը թշնամանքը չի, մեր նպատակը համակարգ, օրենք փոխելն է, բարեփոխումներ իրականացնելը, որովհետև ցանկացած խնդիր լուծում ունի, անհնարին ոչինչ չկա»:

Իրենց թիմի աշխատանքի սկզբունքն էլ հետևյալն է. «Մեզ համար ծանոթ-բարեկամ չկա, ով ուզում է լինի` լավ աշխատողը պետք է պարգևատրվի, վատին պետք է հեռացնես: Մեր պետության ու տնտեսության զարգացումը, մեր ժողովրդի բարեկեցությունը մենք պետք է անենք: Այո, ունենք բարին կամեցող դաշնակիցներ, բայց ժողովրդի ու երկրի զարգացումը մենք պետք է անենք: Ժողովուրդը մեզ վստահում է, մեր կողքին է ու մենք միասնական բոլոր ծրագրերը կյանքի կկոչենք, կարևորը մենք ունենք ժողովրդի վստահությունն ու այն հավատը, որ մենք կարող ենք իրավիճակ փոխել»:

Գագիկ Ծառուկյանը նաև իր թիմին շնորհակալություն հայտնեց`քարոզարշավը պատվով տանելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031