Թուրքիայի Սամսուն քաղաքի ներկայում Սելահիյե կոչվող նախկին հայկական թաղամասը նախատեսվում է զբոսաշրջության կենտրոն դարձնել:
Ըստ թուրքական «Samsunkenthaber.com» կայքի` Սելահիյեյի թաղապետը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները նախագիծն իրականացնելու նպատակով որոշում են կայացրել վերականգնել թաղամասի լքված հին տները: Այդ տները պատկանել են ցեղասպանությունից առաջ այդտեղ ապրած հայերին, իսկ թաղամասի` մինչ այժմ էլ ժողովրդի շրջանում «Հայկական թաղամաս» անվանումը Սելահիյե է փոխվել միայն հանրապետական շրջանում:
«Սամսունի քաղաքապետ Յուսուֆ Զիյա Յըլմազի կարգադրությամբ Սաֆրանբոլուի և Ամասիայի օրինակով հայերի լքված տները կվերականգնվեն և կօգտագործվեն զբոսաշրջային նպատակներով»,- գրում է թուրքական աղբյուրը:
Սելահիյեյի համայնքապետ Դերյա Բոզքուրթը նշել է, որ Սամսունի ամենաբանուկ «100-րդ տարվա ծառուղի» պողոտայի շրջակայքում բազմաթիվ հայկական տներ կան, որոնք անխնամության պատճառով փլուզման եզրին են հայտնվել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում