Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Մարտ 28,2017 16:01

Հայաստանը և Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և լուծեն արցախյան հակամարտությունն առանց միջնորդների: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանը և Բելառուսը՝ որպես երկու պետություններ, բացարձակ միանման դիրքորոշում ունեն միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ: Նա միևնույն ժամանակ նշել է, որ կան սուր հարցեր, ինչպես հայերի, այնպես էլ բելառուսցիների մոտ:

«Օրինակ, Լեռնային Ղարաբաղը: Ուղիղ կասեմ, դա իմ հարցը չէ, դա մեր հարցը չէ: Մենք այդտեղ անելու բան չունենք: Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն այդ հարցը: Բայց երբ Հայաստանում կամ Ադրբեջանում այդ երկրների նախագահներն ինձ հարցնում են այդ մասին, ես մի դիրքորոշում ունեմ. մարդիկ արժանի են ապրել արժանապատվորեն: Այնուհետև ասում եմ, որ չեմ հավատում, որ այսօր մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրում են լավ և արժանապատիվ: Ինչ արժանապատվության մասին է խոսքը, եթե ամեն օր զգում ես, որ գլխիդ կարող է ինչ-որ բան ընկնել կամ կյանքդ կարող է ավարտվել»,-ասել է Լուկաշենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031