Միացյալ Նահանգները շահագրգռված է արցախյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին գրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլսերսոնն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հղած նամակում՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նամակում Թիլերսոնը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: