Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ ցանկանում վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ. Լուկաշենկո (Տեսանյութ)

Մարտ 28,2017 15:25

Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ, այդ թվում՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք (Բելառուսը և Հայաստանը-խմբ.) մտերիմ ժողովուրդներ ենք եղել, և շարունակում ենք մնալ: Ադրբեջանի հանդեպ Հայաստանը այլ վերաբերմունք ունի, բայց վերջինս ևս մեզ մտերիմ ժողովուրդ է… Ինչո՞ւ պետք է վիճենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ: Հնարավոր է, որ մենք Ադրբեջանին և Հայաստանին երբևէ պետք գանք… Այդ պատճառով, ինչո՞ւ պետք է խառնվեմ, եթե ինձ չեն խնդրում… » ,-հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը:

Լուկաշենկոն անդրադարձել է նաև Լապշինի արտահանձնմանը Բաքվին:

«Հիշում եք Լապշինին: Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Այո, Հայաստանն ինձ երբեք ոչինչ չի ասել Լապշինի մասին: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարել միայն մի կողմը՝ Ադրբեջանը: Երբ նա այստեղ ձերբակալվեց, մտածում էի՝ ինչո՞ւ նրան այստեղ ձերբակալեցին: Թող գնար, ուր ցանկանում էր: Բայց ձերբակալեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք զեկուցեցինք, ինչպես պետք էր: Ո՞ւմ պետք է փոխանցեինք նրան: Նրան, ով հետախուզում էր հայտարարել»,-ասել է նախագահը:

Լուկաշենկոն նաև նշել է, որ Լապշինը երեք երկրների քաղաքացիություն ունի, և այդ երկրներից ոչ մեկը հավակնություն չուներ նրա հանդեպ: «Ուստի, յուրաքանչյուր հարցում կան որոշակի ենթատեքստեր, և այս հարցը կհոլովվի այնպես, ինչպես ձեռնտու է ինչ-որ մեկին»,-եզրափակել է նա:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031