«Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմի համար մի խնդիր է, որ ուզում են ապացուցել, որ ճիշտ են եղել 90-ականներին»,- մարտի 28-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա հիշեցրեց 1992 թվականի մարտի 5-ի «Կոմսոմոլսկայա պրավդայում» հրապարակված Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը. «Պարզ ասված էր՝ այո՛, մենք համաձայն ենք, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարության կարգավիճակով: Դա սեւով սպիտակի վրա գրված է, փաստորեն, դրանից հետո այդպես էլ չի փոխվել որեւէ մի առումով այդ կարգախոսը կամ այդ մոտեցումը»:
Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ 1992 թվականից ի վեր աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել, բայց քաղաքական ուժը, որը ի սկզբանե սխալ մոտեցում է որդեգրել, տարիներ անց փորձում է ապացուցել, որ իրենք ճիշտ էին այն ժամանակ. «Հասարակությունը կանգնած է բավականին մեծ վտանգի առջեւ, որովհետեւ դա կարող է պառակտում առաջացնել ժողովրդի մեջ: Որպես պառակտման առաջատար ուժ հանդես է գալիս այս դաշինքը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ