Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարքության պարզաբանումը՝ Նուրհան պատրիարքի աղմուկ հանած հայտարարության մասին

Մարտ 28,2017 15:18

Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից մեկնաբանություն խնդրեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հայտարարության վերաբերյալ: Վերջինս մարտի 22-ին առաջարկել էր, որ Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու արտոնություն տրվի նաեւ Անգլիկան եկեղեցուն, որը դեռեւս 2011-ին չեղարկել է նույնասեռականներին եպիսկոպոսական աստիճան տալու արգելքը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի միջոցով Aravot.am-ին փոխանցվեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետևյալ պարզաբանումը. «Առաջարկութիւնը վերաբերում էր միայն Երուսաղէմի տեղական Ղպտի, Ասորի, Եթովպական, Անգլիկան և Լութերական եկեղեցւոյ Եպիսկոպոսներին տարին մէկ անգամ, Զատկի տօնից յետոյ, Ս. Գերեզմանի վրայ պատարագ մատուցելու իրաւունք տալու մասին: Մինչև առաջարկութիւնը, իրաւատէր Հոգևոր Պետերի հետ ունեցած մտքերի փոխանակման ժամանակ էլ խօսուել է այն մասին, որ եթէ ապագայում Անգլիկան կամ Լութերական տեղական եկեղեցւոյ պետը կին կամ միասեռական լինի, ապա այդ իրաւունք, եթէ իրենց տրուի, պիտի չեղարկուի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Եթե անգամ Անգլիկան կամ Լյութերական տեղական եկեղեցու պետը ինքն անձամբ կին կամ միասեռական չէ, ապա միևնույնն է, նա կամակից է այդ մեղքին՝ որպես տվյալ եկեղեցու վարդապետությունն ընդունող և կրող հոգևոր սպասավոր:
    Նման <> ներկայացնելը արդյո՞ք ժողովրդին մոլորեցնելու փորձ չէ: Չէ որ իրենք, որպես հոգևոր գիտության տնտեսներ, լավագույնս տեղյակ են այս իրողությանը:

  2. Հայկ says:

    Ճշմարիտ է: «Նրանք գիտեին Աստծո դատաստանը, թե այսպիսի բաներ գործողները մահվան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Աստվածաշունչ մատյան, Հռոմեացիներին 1:32):

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031