Այսօր, մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքն ամփոփում է նախընտրական քարոզարշավը: Դաշինքով առաջադրված թեկնածուները կշարունակեն իրենց հանդիպումները հանրության հետ, մինչեւ օրենքով սահմանված ժամկետը:
Դաշինքի քարոզչության պատասխանատու Իշխան Զաքարյանն իր ելույթում հայտարարեց, որ դաշինքը իր քարոզչությունը կառուցել է պարզ, թափանցիկ և հասցեական: Հասցեատերը, Իշխան Զաքարյանի մատուցմամբ, ժողովուրդն է:
Հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը քարոզարշավային այցեր ունեցավ հանրապետության բոլոր մարզեր: Դրան զուգահեռ, հանրապետության տարբեր բնակավայրերում հանդիպումներ են ունեցել նաեւ դաշինքի տարածքային եւ համամասնական ցուցակի անդամները:
Կարդացեք նաև
«Մենք չենք քարոզել ներքին թշնամանք ու ատելություն»,- հայտարարեց Իշխան Զաքարյանը`հավելելով, որ ապրիլի 2-ին, յուրաքանչյուրի քվեից է կախված լինելու հաջորդ իշխանության որակը: «Իսկ քարոզչությունը ցույց տվեց, որ ժողովուրդը համոզված է, որ ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ