Իտալիայի իշխանությունները դադարեցնում են բաց սահմանների վերաբերյալ Շենգենի համաձայնագիրը և ժամանակավոր վերահսկողություն են սահմանում: Ինչպես հաղորդում է Il Messaggero իտալական պարբերականը, այս որոշումը կապված է Սիցիլիա կղզում՝ Տաորմինում, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի հետ:
«G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ, որն անցկացվելու է Տաորմինում, մայիսի 10-ից մինչև ամսվա վերջ ժամանակավորապես վերահսկվելու են երկրի ներքին սահմանները, ինչպես նաև Իտալիայում ցամաքային, օդային և ծովային անցակետերը»,-հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մարկո Մինիտին:
Նշենք, որ G7-ի գագաթնաժողովը կայանալու է մայիսի 26-27-ին Սիցիլիայի Տաորմին քաղաքում: Ակնկալվում է, որ այդ օրերին քաղաք կժամանի ավելի քան 20 հազար մարդ: