Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը իր դժգոհությունն է հայտնել Արցախում իրանցի երաժիշտ Մեյսամ Խոդրաթի ելույթի կապակցությամբ:
Նախարարը նշել է, որ այս կապակցությամբ համապատասխան պետական մարմինների կողմից բողոքի նամակ է ուղարկվել Իրանին:
«Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել: Այսօր նամակ եմ ստորագրել՝ ուղղված Իրանի պետական համապատասխան մարմիններին և այդ երկրի ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը:
Իրանցի երաժիշտն Արցախում ելույթ է ունեցել մարտի 27-ին: Համերգին մասնակցել են նաև Իրանում բնակվող հայ երաժիշտներ Արտաշես Գրիգորյանը և Մարինա Բարխուդարյանը: