Ելնելով այն իրողությունից, որ 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրություններում քաղաքացու վստահությունն ակնկալող թեկնածուները չեն բարձրացնում քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցերը, չեն կարեւորում քաղաքացու ազատությունները եւ, ընդհանրապես չեն անդրադառնում քաղաքական առաջնային խնդիրներին՝ ազատությանը, հավասարությանը, եղբայրությանը, ինչպես նաեւ` ռուսական զորքերը դուրս բերելու, ինքնիշխանությունը վերականգնելու հարցերին
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չմասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին, չգնալ ընտրական տեղամասեր եւ չմասնակցել քվեարկությանը:
Հայաստանում ինքնիշխանության պահպանման եւ ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ձեւավորելու հնարավորություն դեռեւս չկա, ուստիեւ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գտնում է, որ քաղաքական առողջ սերնդափոխություն կարող է իրականացվել նաեւ առկա օրենսդրությամբ չնախատեսված ճանապարհով, քանզի օրենսդրությամբ նախատեսված ժողովրդավարական գործիքները Հայաստանում չեն գործում:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան