Հիմա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցությունների մասին։ ԱԺ ընտրությունների նախաշեմին բոլորը փորձում են ընդդիմադիր ձեւանալ, անգամ հիմա կոալիցիայի մեջ գտնվող ՀՅԴ-ն է քննադատում իշխանություններին։
Բայց շատ հեշտ է կողմնորոշվել՝ ո՞վ է իրական ընդդիմադիրը, ով՝ ոչ։
Բավական է վերհիշել ԱԺ ընտրություններին մասնակից կուսակցությունների դիրքորոշումներն ու գործողությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ։ Պատահական չէ, որ վերհիշեցինք սահմանադրական հանրաքվեն, կիսապատերազմական վիճակում խորհրդարանական կառավարման համակարգի անցումը կարելի է համարել երկրի անվտանգությանն ուղղված ամենամեծ հարվածը, ընդ որում՝ սրա հետեւանքները կզգացվեն դեռ առաջիկայում՝ 2018թ. ապրիլից հետո, երբ վերջանան նախագահի լիազորություններն ու անցնենք լիարժեք խորհրդարանական կառավարման մոդելի։
Այս օրերին անհաշտ ընդդիմադիր ձեւացող «Ելք» դաշինքի կուսակցությունները որեւէ քայլ չարեցին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու համար, այդ դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը նույնիսկ շտապեց Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի հետ «կոնսոլիդացվելու» եւ ֆոտոսեսիային մասնակցելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այդ կարեւոր գործընթացը «քաղաքական կեղծ օրակարգ» որակելով, չփորձեց անգամ խանգարել Սերժ Սարգսյանին։ Այնինչ հիմա իրեն իրավունք է վերապահում վիրավորական ու զրպարտիչ արտահայտություններ անել ընտրություններին մասնակից մյուս ուժերի հասցեին՝ ձեւացնելով, թե իրենք Բաղրամյան 26-ի հաճախորդը չեն։
Կարդացեք նաև
Ազատ դեմոկրատները Բաղրամյան 26-ում «կոնսոլիդացիոն ֆոտոսեսիայի» մասնակիցներն էին, ու նրանք նույնիսկ չփորձեցին պայքարել այդ գործընթացի դեմ։
Ֆոտոսեսիայի մասնակիցներից էին նաեւ Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ. այն ժամանակ նրանք դեռ «Օրինաց երկիր» անվան տակ էին հանդես գալիս։ Ֆոտոսեսիայից հետո այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեցին ու չպայքարեցին սահմանադրական փոփոխությունների դեմ։ Ավելին, ԱԺ-ում երբ քվեարկության դրվեց սահմանադրության խայտառակ նախագիծը հանրաքվեի դնելու հարցը, այս կուսակցությունը հստակ դիրքորոշում չհայտնեց՝ հինգից երկուսը դեմ էին, երեքը՝ ձեռնպահ։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Նախընտրական այս օրերի քարոզները վերլուծելով եկա այն եզրակացության,որ մենք ոչ թե իշխանություն ենք ընտրում,այլ ամենաընդիմադիրին:Հետևաբար եկենք ամենաընդիմադիրին թողնենք ընդիմադիր գործունեությունը շարունակի՝ըստ ընդիմադիր աստիճանի,քանի որ եթե նրանք իշխանություն դառնան,ընդիմադիր դաշտը ,,դատարկ,,կմնա:Առանց ընդիմադիրների խորհրդարանում անհետաքրքիր կլինի….