Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբայանը 2000-ին է՞լ էր քաղհալածյալ. «Հայոց Աշխարհ»

Մարտ 28,2017 13:03

ՕՐՕ դաշինքի առաջնորդներից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց, թե՝ Սամվել Բաբայանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել է՝ ապօրինի կերպով Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային շարժական համալիրի ներկրում պատվիրելու մեղադրանքով:

Երբ 2000 թվականին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարվեց, ԼՂՀ զինված ուժերի ղեկավարը Սեյրան Օհանյանն էր, որը ներգրավված էր այդ մահափորձն իրականացնողներին ու կազմակերպիչներին, այդ թվում՝ Սամվել Բաբայանին վնասազերծելու գործողություններում: Այն ժամանա՞կ էլ էր Սեյրան Օհանյանը համոզված, որ Սամվել Բաբայանը քաղաքական հետապնդման է ենթարկվում:

ՕՐՕ դաշինքի առաջնորդներից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ երեկ հայտարարեց, որ թե՛ Սամվել Բաբայանը, թե՛ Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալներ են:

Հիշեցնենք, որ 2000 թվականին Վարդան Օսկանյանը Հայաստանի արտգործնախարարն էր: Հարց է ծագում. այն ժամանա՞կ էլ էր Վարդան Օսկանյանը համարում, որ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է:

Ավելին՝ Ժիրայր Սեֆիլյանը բանտում է հայտնվել նաեւ այն ժամանակ, երբ Վարդան Օսկանյանը նախարար էր: Ու էլի՝ ինչ-որ չենք մտաբերում, որ Վարդան Օսկանյանը հայտարարած լինի, թե Սեֆիլյանը քաղբանտարկյալ է:

Ամենից հետաքրքիրը. Սեյրան Օհանյանը ասում է, թե իրենք աշխատում են Սամվել Բաբայանի փաստաբանի միջոցով, հիմնվում են փաստաբանի հայտնած տեղեկությունների վրա: Եվ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, նույնպես երեկ, մասնավորապես հայտարարում է. «Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Կալանավորման փաստով հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: …Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը, ես առայժմ որեւէ հիմք չունեմ ենթադրություններ անելու, որ սա կրում է քաղաքական բնույթ»:

Ամոթ է, Տարիքներդ առած մարդիկ եք։ Իսկ պահում եք ձեզ, ինչպես…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031