Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ է, պարոն Բաբայանի կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ չի». Արմեն Մարտիրոսյան. «168 ժամ»

Մարտ 28,2017 12:56

Ի տարբերություն Սամվել Բաբայանի աջակից ՕՐՕ-ի եռյակի՝ նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը հայտարարել է, որ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում։ Նա ընդգծել է, որ սա անձամբ Բաբայանի կարծիքն է։ «Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը, ես առայժմ որևէ հիմք չունեմ ենթադրություններ անելու, որ սա կրում է քաղաքական բնույթ, եթե նախաքննությունն օբյեկտիվորեն ընթանա։ Իսկ այս պահի դրությամբ՝ գտնում եմ, որ օբյեկտիվ է, այսինքն` Սամվել Բաբայանի իրավունքների խախտում տեղի չի ունեցել»,- ասել է փաստաբանը։

Թե ինչո՞ւ են դաշինքի առաջնորդները հակադրվում իրենց ընկերոջ կարծիքին, և ինչպե՞ս է, որ նույն հարցի շուրջ քաղաքական գործիչներն ու նրանց համակիրը տարբեր տեսակետներ են հայտնում, «168 ժամը» հետաքրքրվեց դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։ «Ամեն մեկն իր կարծիքն ունի,- ասաց նա՝ չընդունելով, որ որևէ հակասություն կա,- Բացարձակ, մեր կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ է, պարոն Բաբայանի կարծիքն այն է, որ քաղբանտարկյալ չի»։

Դիտարկմանը, թե՝ հնարավո՞ր է, որ Ս. Բաբայանը, իմանալով իր ունեցած կամ չունեցած առնչությունն «Իգլա» զինատեսակի ներկրման փաստին, այդ պատճառով չի շտապում ինքն իրեն քաղբանտարկյալ կոչել, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև հենց նույն իր փաստաբանն ասել է, որ որևէ մեղադրանք չի ընդունել»։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031