Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանի դպրոցի տնօրեն. «Ինձ կներեք, ես արդեն հեռախոսներով չեմ ցանկանում խոսել». «Ժողովուրդ»

Մարտ 28,2017 12:38

Չարենցավանի՝ Ս. Ավանյանի անվան 4 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Խանսամանյան (ձայնագրության մեջ ասել է, որ 113 հոգանոց ցուցակը ուղարկել է շտաբ)։

– Պարոն Խանսամանյան, Դուք ինչպե՞ս եք կազմել այդ 113 հոգանոց ցուցակը, օրինակ՝ տնօրեններից մեկը խոստովանել է, որ ճնշումներ է գործադրել։

– Ինձ կներեք, ես արդեն հեռախոսներով չեմ ցանկանում խոսել, ներողություն, հա՞։

– Ինչո՞ւ, որեւէ հրահանգ կամ դիտողություն են արե՞լ։

– Ո՛չ, ինչ նկատողություն, ինչ հրահանգ։

– Դուք աշխատանքի ժամի՞ն եք զբաղվել ՀՀԿ-ի համար ցուցակագրմամբ։

– Ո՛չ, աշխատանքից հետո։ Կուսակցական եմ, ու ինձ Սահմանադրությունը թույլ է տալիս զբաղվել կուսակցական գործունեությամբ։

– Տնօրեններից մեկը խոստովանել է, որ վախեցրել են ծնողներին, Դուք էլ եք այդպես վարվե՞լ։

– Ես աշխատում եմ երկար տարիներ։ Ծնողների վրա սպառնալը ո՞րն է։ Ծնողն ի՞նչ կապ ունի ընդհանրապես։

– Այդ ցուցակում ծնողներ ընդգրկվա՞ծ չեն։

– Ծնողներ բնականաբար չեն կարող լինել։

– Ուսուցիչներ կամ հարազատնե՞ր։

– Համենայն դեպս, կուսակցական ակտիվիստներ են, այսօր Հայաստանում կուսակցական լինելը չի արգելվում, մարդիկ կուսակցական են, ամեն մեկը ցանկանում է իր կուսակցությանը օգտակար լինել։ Մենք մեր աշխատանքի ժամին զբաղված ենք մեր հիմնական գործունեությամբ, մենք երեխա ենք կրթում եւ դաստիարակում։ Եթե ես գնում եմ, օրինակի համար, ենթաշտաբներ, կա՛մ հանգստյան օրերին եմ գնում, կա՛մ աշխատաժամանակից դուրս։ Վրդովված եմ նաեւ։ Սա էլ մեթոդ չէ աշխատելու, իրենք կարող էին փնտրել եւ գտնել այնպիսի տնօրեններ, որոնք հակաօրենսդրական քայլեր են արել, թող էլի գտնեն, բայց այս ճանապարհով չի կարելի։ Համենայն դեպս տհաճ է։

Զրուցեցին Վահագն ՀԱԿՈԲՅԱՆԸ

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031