Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Քո աջակիցների ցուցակ կազմելը իրականում ոչ մի օրենք չի արգելում». «Հայկական ժամանակ»

Մարտ 28,2017 12:31

Ուսումնական հաստատությունների տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները հրապարակվելուց հետո Հայաստանի հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե որեւէ ապացույց չկա, որ կրթական հաստատությունների ղեկավարները նման գործունեություն են ծավալել աշխատանքային օրն ու ժամին։ Իհարկե, տնօրեններին ձայնագրած կազմակերպությունը հավաստիացնում է, որ նրանք իրենց բացահայտել են հենց աշխատավայրում ու աշխատանքային հեռախոսով։ Բայց ընդունենք, թե այդ մարդիկ Հանրապետական կուսակցության պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են գիշերվա հազարին։ Արդյոք ունեի՞ն այդ իրավունքը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս մասին հարցին պատասխանելով՝ ասաց. «Իմ կարծիքով, խնդիրը բազմաշերտ է, որովհետեւ քո աջակիցների ցուցակ կազմելը իրականում ոչ մի օրենք չի արգելում։ Դա ինքնին արգելված չէ։ Խնդիրն այն է, թե արդյոք տնօրենը ճնշո՞ւմ է գործադրել, ստիպե՞լ է մարդկանց՝ օգտագործելով իր դիրքը։ Դա չի կարելի։

Մեկ էլ, իհարկե, խնդիրն այն է, թե տնօրեններին ստիպե՞լ են, որ իրենք ստիպեն։ Եթե չունես այդ ապացույցները, խնդիրը ոչ այնքան իրավաբանական ոլորտում է, որքան մեր հասարակության ընդհանուր բարոյական դաշտում։ Որպեսզի լինի հակաիրավական վիճակ, պետք է իմանանք՝ արդյո՞ք ճնշել կամ ստիպել են այդ մարդկանց։ Եթե համապատասխան ապացույցներ լինեն, ապա դա ընտրական հանցագործություն է։ Ստիպելը ամեն դեպքում հանցագործություն է»։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031