Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական նախաձեռնության անդամ. «Ասում են Աթեշյանը բիզնես ունի Վեհափառի եղբոր հետ»

Մարտ 28,2017 12:25

Մարտի 28-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը: Նրանք խոսեցին 2017թ. մարտի 15–ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի տեղապահ ընտրված Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի՝ իր պաշտոնը ստանձնելու հետ կապված արհեստական խոչընդոտներից ու բանախոսների ձեւակերպմամբ՝ Արամ Աթեշյանի թուրքական իշխանություններին ապավինելու գնով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն դեմ գնալու շարժառիթներից։

Սարգիս Հացպանյանը նշեց, որ Գարեգին սրբազանը պարտավոր էր այդ օրերին իր բացակայության պայմաններում ինչ-որ հոգեւորականի իրեն փոխանորդ կարգել: Նրա խոսքով, տվյալ պարագայում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը փոխանորդի կարգավիճակով Գարեգին սրբազանի բացակայությամբ իր վրա էր վերցրել է տեղապահի առաքելությունը, սակայն ամեն ինչ այլ ընթացք ստացավ, որից հետո Սահակ եպիսկոպոս Մաշալյանը գրավոր տարածեց իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու լուրը եւ պարզաբանումներ կատարեց: Նա նաեւ դիմել էր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Սարգիս Հացպանյանը հավելեց, թե չի հավատում Մայր աթոռից հնչեցված այն հայտարարությանը, որ հետեւում են Պոլսո դեպքերին, այլապես իրավիճակը այլ կլիներ:

Տարածաշրջանային հարցերով փորձագետը շեշտում է՝ Պոլսո պատրիարքարանի հետ իրականում Անկարան ոչ մի առնչություն չունի, այնտեղ կատարված ամեն ինչը մեր ներքին խնդիրն է. « Արամ Աթեշյանը շատ լավ իմանալով սա, անընդհատ խաղում է հայկական համայնքի նյարդերի հետ, թե իբր թուրքական իշխանություններին հաճո չէ պատրիարքի ընտրությունը ու հիմա էլ համբերության կոչեր է անում»:

Գոհար Արշակյանը տարակուսանք հայտնեց՝ այդ ինչպե՞ս է որ ամենաշատ կարգալուծություններ հռչակած Գարեգին Բ-ն աչք փակում Արամ Աթեշյանին գործունեության առաջ. «Ասում են Աթեշյանը վեհափառի եղբոր հետ ընդհանուր բիզնես ունի: Բայց մի՞թե կարելի է ամբողջ ժողովրդին ստորադասել երկու հոգու բիզնեսի ծաղկմանը: Եվ եթե կաթողիկոսն է աչք փակում, մնացածն ավելի շատ կփակեն, մեր եկեղեցուց կհեռանան մեր հավատավորներները»:

Սոսե Ղլեջյանն էլ փաստեց՝ 9 տարի շարունակ Արամ Աթեշյանի գործունեությունը ստվեր է գցել Պոլսո պատրիարքարանի հեղինակության վրա. «Իսկ վերջին օրերին էլ նա դրսեւորել է այնպիսի կեցվածք, որ ասես թուրքական կառավարության անդամ լիներ ու ոչ թե հայ եկեղեցու սպասավոր»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` nt.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031