Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորձ է արվում ընդամենը պատրանք ստեղծել, թե ՀՀ ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է խաղաղության. «Հայկական ժամանակ»

Մարտ 28,2017 12:21

Ընդունված կարծիք կա, որ Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման շրջանառում է, որովհետեւ դա պետք է Սերժ Սարգսյանին։ Մամուլում գրում են նաեւ, որ Սարգսյանը ՀԱԿ-ին ամեն գնով խորհրդարան անցկացնելու խնդիր է դրել, որովհետեւ առաջին նախագահի թեզերը նրան պետք են։

Այս տեսակետները կարող են հիմնավորված լինել միայն մի պարագայում, եթե այդ 2-3 կետերն առաջիկայում համաձայնեցնելու հավանականություն կա, եւ Սարգսյանին պետք է հասարակությանը պատրաստել տարածքների վերադարձին։ Բայց քանի որ նման հավանականությունը մինիմալ է, եթե չասենք՝ առհասարակ չկա, նշանակում է՝ այս ճանապարհով փորձ է արվում ընդամենը պատրանք ստեղծել, թե ՀՀ ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է խաղաղության։

Ինչպես հայտնի է, ներկայում անգամ բանակցություններ գոյություն չունեն, բայց որ պահին դրանք վերականգնվեն եւ ինչ ընթացք էլ ստանան, Հայաստանի քաղաքական ներկապնակում կլինեն անհրաժեշտ բոլոր ուղղությունների կրողներ՝ հողերը վերադարձնելու եւ խաղաղության կողմնակիցներ, հողերի վերադարձը բացառողներ, որոնք անգամ պատրաստ են ահաբեկչության գնալ հանուն այդ պլանի ձախողման, եւ ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ։ Ըստ անհրաժեշտության ցանկացած պահի այս ուղղություններից մեկը կարող է առաջին պլան բերվել։

Այս ամենը, սակայն, Հայաստանի ներկա իշխանական դասավորվածության պարագայում։ Բայց այս կիրակի խորհրդարանական ընտրություններ են, որոնց արդյունքներով ամեն ինչ կարող է փոխվել։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031