Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում եմ իշխանություններին՝ զզվանքս է գալիս, նայում եմ ընդդիմությանը՝ լացս է գալիս». Արտավազդ Եղոյան. «Հրապարակ»

Մարտ 28,2017 11:58

Ռեժիսոր, հաղորդավար Արտավազդ Եղոյանի կարգախոսն առաջիկա ընտրություններում կարճ է ու հստակ։ «Նայում եմ իշխանություններին՝ զզվանքս է գալիս, նայում եմ ընդդիմությանը՝ լացս է գալիս»,- ասում է նա ու ընդգծում, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի. «Քաղաքագետը պետք է քաղաքականությամբ զբաղվի, բժիշկը՝ բժշկությամբ, եթե ինքը լավ երգչուհի է, ինչո՞ւ է գնում-նստում այնտեղ, գնում ես Ազգային ժողով, որ ի՞նչ անես»։

Եղոյանն ասում է, որ զզվանքով է նայում այն դպրոցների տնօրեններին, ովքեր ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքագրել ու ներկայացրել վերադասին. «Բոլոր այդ ուսուցիչների, մանկավարժների դեպքում անմեղության կանխավարկած չկա, որովհետեւ հաստատ գիտեն ու այնքան միամիտ են, որ ով զանգում է, ախմախ-ախմախ դուրս են տալիս, փաստորեն, իրենց գործի դնողն էլ անուղեղ է»։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի տեսքով առաջարկվող գումարներին, ապա Եղոյանը շուկայում կատարված մի միջադեպ պատմեց. «Այսօր շուկայում մեկը մոտեցավ, ասաց՝ պարոն Եղոյան, ես ուզում եմ վերցնեմ, ասացի՝ վերցրու, ասում է՝ բա Դուք ինչու չեք վերցնում, ո՞նց եք ապրում, ասացի՝ Ձեզ թվում է այդ 10-15 հազարո՞վ ես պետք է ապրեմ ամբողջ տարին, ապրում եմ՝ ինչպես բոլոր կարգին մարդիկ, ովքեր չեն վաճառվում։ Ասում է՝ ես սոնոգրաֆիայի փող պետք է տամ…։ Չեմ ուզում կուսակցությունների անուններ տամ, բայց «Ելքից», ՕՐՕ-ից բացի, համարյա բոլորն էլ եկան-առաջարկեցին ինչ-որ բան, ցուցակագրել։ Մարդիկ կային, որ ինձ տեղը չէին բերում, ասացի՝ աղջիկ ջան, ես վաղուց ցուցակագրված եմ արդարությանն ու ազնվությանը եւ երբեք չեմ վաճառվում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Յաղթանա՛կ Հայաստանի միա՛կ անկեղծ, ի՛րապէս հայրենասէր և ամենակարևորը` չվարկաբեկուած քաղաքական ոյժին` “ԵԼՔ”-ին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031