Անկախացումից հետո իշխանությունում գտնվողները տարեց-տարի հետևողականորեն ավելացրեցին արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը, արտաքին պարտքը և, իհարկե, չմոռացան ավելացնել իրենց ավանդները, բաժնեմասերը և վերջապես փայը…:
Այս ամենը բերեց սոցիալական խորը բևեռացման: Եվ այսօր համապետական ընտրությունների նախաշեմին օրվա իշխանավորները իրենց սին խոստումներով փորձում են քաղաքացիներին մոբիլիզացնել և նրանց միջոցով կազմակերպել սեփական վերարտադրությունը:
Վերարտադրության մոլուցքը ապահովում է ոչ միայն կապիտալի կուտակում, այլև առաջին հերթին անվտանգություն և առաջընթաց իշխանությունում գտնվողների համար:
Օրվա իշխանությունը բնազդով ինքնապաշտպանական կարգախոս է ընտրել…:
Կարդացեք նաև
Ընտրությունները ընտրություն, սակայն գործազուրկ քաղաքացիների բանակը աշխատանք է պահանջում, որպեսզի աղքատության բեռը մի փոքր թեթևացնի:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ