«Մենք կարող ենք» կարգախոսով մեջլիս մտած «Ազատ դեմոկրատներն» այդպես էլ մարզերում չասացին, թե իրենք ինչ են կարող։ Գուցե Երեւանո՞ւմ կասեն, չգիտեմ, բայց մենք մոտավորապես հասկացել ենք, որ նրանք շատ լավ կարող են Հայաստանը ԵՏՄ-ից տանել ԵՄ։
Բայց մի հատ հիշենք, թե ինչքան մարդ էր հավաքվել էն օրերին, երբ Հայաստանը, դրոշակը բոլորից բարձր բռնած, գնում էր դեպի Եվրամիություն։ Մեկ էլ, հոպ՝ պարզվեց, որ այդքան մարդով գնում ենք Մինսկ՝ ԵՏՄ-ի պայմանագիր ստորագրելու։
Ի՞նչ եմ ուզում ասել։ Ասածս այն է, որ Հայաստանի՝ այս կամ այն ճամբարում լինելը Հայաստանի կարողանալ-չկարողանալու հարց չէ, էլ ուր մնաց, որ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը կարողանան դա անել 4 հոգով։
Ամեն դեպքում, բազմազանության համար արժե այսպիսի ուժ ունենալ խորհրդարանում։ Ի՞նչ իմանաս, թե ինչ կգա մեր գլխին։
Կարդացեք նաև
Բազմազանություն ասացինք՝ հիշեցինք։ Ռազ որ մեզ չի հաջողվում խորհրդարան մտցնել փոքրամասնություններին, կարելի է այդ բացը լրացնել քաղաքական այնպիսի փոքրամասնությամբ, ինչպիսին ՀԱԿ- ՀԺԿ-ն է։ Սա միակ ուժն է, որ ասում է՝ տանք։ Քարոզարշավի սկզբում հավեսով էլ տալիս էին, հետո տեսան, որ ընտրողներն իրենց չեն հասկանում, քարոզարշավի կեսից սկսեցին զգուշությամբ տալ, իսկ թե ինչպես են տալու Երեւանում, չգիտեմ։ Ասում են՝ հանուն խաղաղության տանք։ Գնացեք տվեք, եղբայր, ո՞վ է ձեր ձեռքը բռնել… Տեսեք, որ ազատագրված տարածքներից բացի ուրիշ բան էլ չտաք։ Խայտառակ կլինենք ամբողջ աշխարհում։ Մարդիկ կասեն՝ գիտեինք, որ հայի հետին խելքն է լավը, բայց որ այդքան լավն է, չգիտեինք։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում