1995-ի խորհրդարանի ընտրություններից առաջ, ըստ «Շրջան» շաբաթաթերթի, Հայաստանի բոլոր զորամասերին բանավոր հրաման է տրվում մինչև ընտրությունների ավարտը ծառայության ժամկետը վերջացրած ոչ մի զինվորի չզորացրել:
1999-ի ընտրությունների «Կինդեր սյուրպրիզը»՝ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահը չնայած սոցիոլոգիական արդյունք հրապարակելու օրենքի արգելքին, ասում է, որ իր կուսակցությունը կհավաքի 9 տոկոս քվե: Եթե իրենց քվեն իշխանությունը կեղծի, ՀԵԿ-ը մեծ աղմուկ կբարձրացնի. «Այս գայլերի ոլորտում մենք չենք պատրաստվում գառնուկ դառնալ, մենք պատրաստվում ենք որսորդ դառնալ»:
Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միությունը խորհրդարանի ընտրություններին գնում է միայնակ, թեպետ մեկ տարի առաջ Կարեն Դեմիրճյանի կողքին էր: Միության նախընտրական շտաբի ղեկավար Վարդան Խաչատրյանը նկատում է, որ հայ ժողովրդի արգանդը դեռ չի դատարկվել եւ Հայաստանը կարելի է փրկել։
ԿԸՀ անդամ Վահե Վարսանյանը դատի է տվել սեփական հիմնարկին: Գործը քննող դատավորը Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանն է: Վահե Վարսանյանը պահանջում է, որ դատարանը չեղյալ համարի ժամանակավոր գրանցում ունեցողների քվեարկության իրավունքը, որը հակասում է ընտրական օրենսգրքին: Նրա հայցը Պարգեւ Օհանյանը մերժում է:
Կարդացեք նաև
«Միասնություն» դաշինքի առաջնորդները ընտրություններից 6 օր առաջ քարոզչություն են անում Երեւանի տարբեր համայնքներում: Խորհրդային Հայաստանի կոմկուսի նախկին առաջնորդ Կարեն Դեմիրճյանը տպավորությամբ, այսօր երկրում վիճակը լավ չի, բայց ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ