ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարդացեք նաև
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն