Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրումային ակումբ. Սերժ Սարգսյանի այլընտրանքը. «Ժամանակ»

Մարտ 28,2017 10:32

Հայաստանի ներդրումային ակումբի ստեղծմամբ, որի մասին հայտարարվեց մարտի 25-ին, իշխող համակարգը ըստ էության թևակոխում է ներքին դիմակայությունների նոր փուլ և ձևավորվում է առանցքային նոր գիծ՝ պայքար տնտեսական ստատուս-քվոյի կամ տնտեսական, ֆինանսատնտեսական ռեսուրսների հարաբերակցության համար: Մոտ երեք տասնյակ ռուսաստանցի հայ խոշոր գործարարներ հայտարարեցին Հայաստանում ներդրումներ կատարելու մտադրության մասին: Նրանք նախնական հայտարարությունն արել էին դեռևս հունվարին, Մոսկվայում, երբ Ռուսաստան իր առաջին պաշտոնական այցը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ռուսաստանցի գործարարների այդ նախաձեռնությունն անկասկած հանդիսանալու է Կարեն Կարապետյանի քաղաքական «պլատֆորմը», որտեղ «նախընտրական շտաբի պետը» Սամվել Կարապետյանն է՝ «Տաշիր գրուպի» հիմնադիրը, ըստ «Ֆորբսի», աշխարհում ամենահարուստ հայը, որի կարողությունը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար: Թեև հայտարարությունը հնչում է ընտրական գործընթացի եզրափակիչ փուլում՝ նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվան ընդառաջ, այնուհանդերձ, հիմնական «խաղադրույքը» ըստ էության կատարվում է ավելի տևական ժամանակահատվածի կամ պարզապես ընտրություններից հետո ծավալվելիք գործընթացների համար:

Քաղաքական այդ «պլատֆորմի» առանձնահատկությունն իհարկե բավական հստակ է՝ որպեսզի հնարավոր լինի իրատեսական դարձնել Կարեն Կարապետյանի վարչապետությունը 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը կթողնի նախագահի պաշտոնը, ու ըստ սահմանադրական պահանջի պետք է ձևավորվի նոր կառավարություն, արդեն լիովին խորհրդարանական կառավարման մոդելով, պետք է փոխվի իշխանության մեջ ուժային բալանսը: Այդ բալանսը հնարավոր չէ փոխել, եթե չլինի տնտեսական բալանսի փոփոխություն: Հայաստանում ներդրումային ակումբի ստեղծումը քայլ է տնտեսական բալանսի փոփոխության ուղղությամբ: Հետևաբար, այդ քայլի համատեքստում հետաքրքրական է դառնում, թե ինչպիսին է դրա հանդեպ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը: Նա ողջունո՞ւմ է այդ քայլը, միանո՞ւմ դրան, պատրա՞ստ է աջակցել, թե՞ դիմադրելու է:

 

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031