Անդրադառնալով, այսօր Արտաշատ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրության մասով արած հայտարարություններին՝ ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն ասաց.
«Այսօր Փաշինյանը, Արտաշատում մի խումբ քաղաքացիների առջև կոկորդը պատռելով ելույթ էր ունենում ձեռքի հետ էլ որակումներ տալով հանրակրթության ոլորտի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների։ Եվ այս տեսակն իրեն թույլ է տալիս արժեքներ քարոզել, քաղաքակրթությունից ու ժողովրդավարությունից խոսել։ Դեռ մեծ հարց է, թե «քաղաքական պոռնկության» հետագիծն ու՞մ հետևից է քարշ գալիս։ Հայաստանի յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ու ուսուցիչ այս տեսակին և նմաններին բարոյականության ու իմաստության անվերջանալի դասեր կտա, որ տարիներ ի վեր ունեցած դատարկ, թատերականացված ելույթներից բացի, ուրիշ ոչինչ չեն արել։ Հիմա էլ ընկած կտուրից կտուր ընդդիմություն են խաղում»։
Ասում է կենսագրություն չունեցող մարդը…
Пашиняну лечиться надо!