Մարտի 27-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ից Տավուշի մարզի տարածքային թեկնածու Հակոբ Հակոբյանը հորդորեց քվեարկել իրենց խղճով:
Նա հայտարարեց. «Այսօր մարզում ունենք 61 թեկնածու: Հիմա դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք, ճիշտ ընտրություն չարեցիք, 5 տարի ձեռներդ ոչ մի բան չի ընկնելու, ոչ երես եք տեսնելու, ոչ կարողանալու եք ինչ-որ բանով դիմել, ոչ ձեր համար հասանելի է լինելու, ոչ ձեր զանգերին է պատասխանելու, ոչ էլ` որեւէ բան: Հիմա եկել է այդ իրավիճակը, որ դուք պետք է ճիշտ ընտրություն կատարեք:
Կկատարեք ճիշտ ընտրություն, 5 տարի կշահեք, կշփվեք, կարող եք զանգել,կարող եք ընդունելություն գնալ եւ այլն: Չեք կատարի ճիշտ ընտրություն, երբեք ոչ մեկից մի բողոքեք, որովհետեւ միանշանակ ձեր ձեռքին է, մի խաբվեք, ամեն ինչ կարող են ձեզ տալ, բայց դուք ձեր խղճով գնացեք, ձայն տվեք: Գտնում եք՝ պիտանի է այդ մարդը, գնացեք ձայն տվեք: Ես չեմ ասում՝ ինձ ձայն տվեք, բայց, փառք Աստծո, կա կատարած աշխատանք, մարդիկ կլինեն, որ լսած են: 61-ից, ոնց լինի՝ մարդկանց կճանաչեք, գնացեք, ձայն տվեք»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ